ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:57:42+00:00 13/11/2015|Կոտայք, Լրահոս|

Ս. թ. նոյեմբերի 13-ին, Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության, համայնքապետի, հոգևոր հովվի նախաձեռնությամբ, Ակունք համայնքի Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի /պետ. ցուցիչ՝ 6.9.13/ հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ, որին մասնակցել են համայնքի բնակիչները, դպրոցի բարձր դասարանների աշակերտները, կամավորներ: Հուշարձանի հարակից տարածքում տնկվել են մի քանի հարյուր բարդի և կաղնի տեսակի ծառեր:

Մինչև ծառատունկը, ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները, հնագետի հետ միասին սահմանազատել էին համալիրի պահպանական գոտին, իսկ ծառատունկի ժամանակ վերահսկել, որ աշխատանքները կատարվեն պահպանական գոտու տարածքից դուրս` նախատեսված վայրում: