Ս. թ. նոյեմբերի 13-ին, Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության, համայնքապետի, հոգևոր հովվի նախաձեռնությամբ, Ակունք համայնքի Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի /պետ. ցուցիչ՝ 6.9.13/ հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ, որին մասնակցել են համայնքի բնակիչները, դպրոցի բարձր դասարանների աշակերտները, կամավորներ: Հուշարձանի հարակից տարածքում տնկվել են մի քանի հարյուր բարդի և կաղնի տեսակի ծառեր:
Մինչև ծառատունկը, ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները, հնագետի հետ միասին սահմանազատել էին համալիրի պահպանական գոտին, իսկ ծառատունկի ժամանակ վերահսկել, որ աշխատանքները կատարվեն պահպանական գոտու տարածքից դուրս` նախատեսված վայրում: