ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԱԴՅԱՆ- 1713-1795ԹԹ․)

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԱՅԱԴՅԱՆ- 1713-1795ԹԹ․)

Երևան համայնք, պետ․ ցուցիչ՝ 1.6.110

Ուշ միջնադարի հայ բանաստեղծ, աշուղ, փիլիսոփա «Սայաթ-Նովան մինչև հիմա կախարդել է ինձ և չեմ կարող ելնել երևակայական դյութանքից»։
Ավ․ Իսահակյան

Սայաթ-Նովան ծնվել է Թիֆլիսում, Հալեպից տեղափոխված Կարապետի ընտանիքում։ Թեպետ պատանի հասակում զբաղվել է ջուլհակությամբ, սակայն երգն ու երաժշտությունը եղել են նրա կյանքի անբաժան ուղեկիցը։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան հմտացել է աշուղական արվեստի մեջ: Երկրից երկիր շրջագայելը օգնել է նկատելիորեն կատարելագործելու իր կարողությունները: Պահպանելով պարզ ու խառը չափերը, եղանակները` հորինել է խաղեր, որոնց հարմարեցնելով հատուկ մեղեդիներ` այն ներկայացրել է այսպես կոչված ժողովրդական բնույթ կրող հավաքույթների ընթացքում: Նա իր երգերում փառաբանել է արդարությունն ու ազնվությունը: Կախեթի թագավոր Հերակլ II-ը, բարձր գնահատելով Սայաթ-Նովայի երգարվեստը, հրավիրել է արքունիք, սակայն չհամակերպվելով պալատական բարքերին` հեռանում է և 1759 թվականի վերջերին ձեռնադրվում քահանա` ստանալով Տեր Ստեփանոս անունը: 1795թ. ղաջարիների առաջնորդ Աղա-Մահմադ Խանի արշավանքի ընթացքում զոհվել է և հուղարկավորվել Թիֆլիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում:

Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 ստեղծագործություն, որոնք գրվել են հեղինակի ձեռքով: Հետագայում հեղինակի ժառանգությունը հնարավոր է եղել պահպանել նրա որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի կողմից վավերագրած դավթարներում, որոնք անջնջելի հետք են թողել ժողովրդի հիշողության մեջ և տարբեր փուլերում գրի առնվել ու հրատարակվել:

Սայաթ-Նովայի հանրահայտ երգերից են` «Աշխարհս՝ մե փանջարա է», «Առանց քեզ ի՞նչ կոնիմ», «Քանի վուր ջան իս ինձ ամա», «Դուն էն գլխեն իմաստուն իս» և այլն։

Սայաթ-Նովայի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1963թ․ հոկտեմբերի 27-ին մեծանուն երգչի անունը կրող երաժշտական դպրոցի անմիջական հարևանությամբ։ Արձանի բարձրությունը 3մ է և պատրաստված է սպիտակ մարմարից (քանդակագործ` Արա Հարությունյան, ճարտարապետ՝ Է․ Սրապյան):

Օգտագործված գրականություն`
1. Ա. Խանջյան, Երևանի արձանները, Եր. 2004թ.
2.https://hy.wikipedia.org/wiki/{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}8D{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}B5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A9-{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}86{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}B8{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}BE{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}D5{e8056ceb10a71b17f41188de28b79f10f191c155dfa2f2f07261eed1f2f6e59f}A1