ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ. ՏԱԳՆԱՊ ՊՈԱԿ-ՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ. ՏԱԳՆԱՊ ՊՈԱԿ-ՈՒՄ

2017-05-30T14:57:13+00:00 26/05/2017|Uncategorized, Լրահոս|

ՀՀ մշակույթի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ քաղաքացիական պաշտպանության պլանի համաձայն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում արտակարգ իրավիճակ է հայտարարվել. հանրապետության հյուսիս-արևելյան սահմանից թշնամին անսպասելի հարձակվել և կրակի տակ է պահում մայրաքաղաքը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը լիազոր մարմնին պետք է զեկուցի ժամը 04.30-ի դրությամբ իրավիճակը կազմակերպությունում, ինչպես են տարհանվել և թաքստոց տեղափոխվել ՊՈԱԿ-ի աշխատակիցները:

Պայմանական սցենարով անցկացված տագնապի մասնակիցները հաշված րոպեների ընթացքում կազմակերպված ու շատ արագ տեղափոխվեցին շենքի նկուղային հարկում գտնվում և արտակարգ իրավիճակների համար նախատեսված կապի և ազդարարման կենտրոն:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի խոսքով տագնապը
փաստեց, որ մեր աշխատակիցներն ունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության բնագավառում:

Նշենք, որ Արտակարգ Իրավիճակների նախարարության աշխատակիցները նախօրեին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ շրջել են կազմակերպության վարչական շենքում, ծանոթացել ֆոնդերի հրդեհային անվտանգության կանոնների պահպանությանը: Նրանք նաև եղել են «Զվարթնոց» պատմամշակութային և Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում: