«Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Վայոց ձորի, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում ընկած խաչքարեր են կանգնեցվել։ Մասնավորապես Գառնի համայնքում գտնվող գերեզմանոցում /հանրապետական նշանակության հուշարձան/ ուղղվել ու կանգնեցվել է միջնադարյան խաչքարը:
Նույն ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում: Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանի և քաղաքապետարանի մյուս աշխատակիցների ջանքերով Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող Գյուղատեղի Գոմեր հուշարձանի տարածքում կանգնեցվել և ամրակայվել է երեք խաչքար:
ՊՄՊ Վայոց Ձորի մարզային ծառայության պատասխանատուների ջանքերով խաչքար է կանգնեցվել նաև մարզի Գոմք համայքնում: