1992-ի սովորական մի օրը ապագա իրավաբանի համար անսովոր կյանքի սկիզբ դարձավ․ Բենիամին գյուղում իրականացվող հնագիտական պեղումները գլխիվայր շրջեցին ապագայի պլանները։ Երիտասարդ Արտաշեսը պեղումներին մասնակցելու, աշխատելու առաջարկ ստացավ արշավախմբի ղեկավարից։
Հայաստանի «դարերը փորելու» առաջին փորձն էլ հենց ճակատագրական եղավ․ Մտքում պատկերած իրավաբանի կոստյում – փողկապին փոխարինեց դաշտային հագուստը, արևին, թե անձրևին հուշարձանների պահպանությունն ու խնամքը։
Այսպես արդեն 31 տարի, Արտաշես Ղազարյանը հուշարձանների պահպանության ոլորտում է՝ ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության կազմում։ Արտաշեսին է վստահված մարզի 103 հուշարձանների պահպանությունը։
Դժվարանում է ավելի սիրելի հուշարձան առանձնացնել,ասում է բոլորին էլ հավասար աչքով է նայում, բայց սիրտը հարազատ ծննդավայրի՝ Բենիամինի կոթողներին է ձգտում։
Աշխատանքային գործունեությունից մի պատմություն է վերհիշում, երբ տարիներ առաջ Արևիկ-Մարալիկ ջրագծի շինարարության նպատակով, հողային աշխատանքների ժամանակ մշակութային շերտեր էին բացվել: Արտաշեսը ընդգրկվել էր հնագիտական աշխատանքերին, օգնել հողի հաստ շերտի տակից դուրս բերել հնագիտական իրերը։
Արտաշես Ղազարյան ՊՄՊ Շիրակի մարզի հուշարձանների պահապան Ջրագիծը պետք է անցներ Բենիամին գյուղի պատմական Դրասխանակերտ քաղաքի դամբարանադաշտի տարածքով։ Աշխատանքներ իրականացնելիս մոտ 2մ խորությամբ փորվածքում պառկած ջրագծի խողողվակն էի անցկացնում, հանկարծ զգացի գլխիս թափվող հողը ու այն, որ վրաս է գալիս հսկայական հողաթումբը, թե ինչպես վեր թռա , չեմ կարող ասել, բայց կարողացա փրկվել։
Դեպքը կարող էր կյանք արժենալ, բայց փրկվեցի, փաստորեն, ծիածաղով շարունակում է։
Արտաշես Ղազարյան ՊՄՊ Շիրակի մարզի հուշարձանների պահապան
Ընկերներս երկար ժամանակ կատակում էին, որ բախտս բերել է դուրս եմ եկել, փորվածքից հակառակ դեպքում հնագետները պետք է պեղումների արդյունքում ինձ հայտնաբերեին։
Աշխատանքային դժվարություններից առանձնացնում է բնակիչների ապօրինի գործողությունների կատարումը, ասում է, հաճախ դժվար է լինում բացատրել բնակիչներին, որ հուշարձանի պահպանական գոտու տարածքում չի կարելի խաչքար տեղադրել։
Արտաշես Ղազարյան ՊՄՊ Շիրակի մարզի հուշարձանների պահապան
Երբեմն հասկանում են, ընդունում, երբեմն՝ ոչ։ Տարիներ առաջ հուշարձանների պահպանությունն իրականացնելն ավելի հանգիստ էր, հիմա այդպես չէ, արթնանում ես ու արձանագրում իրավախախտման դեպք, բնակիչը որոշել է խաչքար տեղադրել, շինարարություն կատարել։ Պետք է աշխատել հետևելով օրենքին, կանխել ապօրինի գործողությունները։
Շիրակի մարզում դժվարամատչելի վայրերում հուշարձաններ շատ կան, պահապաններ՝ քիչ, տարվա մեջ մի քանի անգամ են հասցնում այցելել աչքից հեռու հուշարձաններին։ Ապագա պահապաններին Արտաշես Ղազարյանի խորհուրդն է՝ սեր ու նվիրումով հսկել պատմամշակութային ժառանգությունը, որ հաջորդ սերունդը ճանաչի, պահպանի, ժառանգի հայկականը։