«Մշակութազանգվածային միջոցառումները որպես թանգարանի գործունեության ակտիվացման միջոց»․ այս զեկուցումով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է «Մարդաբանների և ազգաբանների XV կոնգրես»-ին։
Լիաննա Գևորգյան Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ
Վերլուծել եմ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղեր՝ «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանների, հնչպես նաև «Զորաց քարեր» արգելոցի տարածքներում անցկացվող տարատեսակ միջոցառումները և դրանց ազդեցությունը թանգարանի այցելուների թվի աճի և թանգարանի գործունեության ակտիվացման վրա:
Գլխավոր ֆոնդապահի խոսքով արգելոցների, արգելոց- թանգարանների տարածքում անցկացվող մշակութային միջոցառումները խթանում են ոչ միայն պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանը, պատմական միջավայրի զարգացմանը, այլև այն տարածքի զարգացմանը, որտեղ գտնվում է հուշարձան – արգելոցը։
Լիաննա Գևորգյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ
Այս համատեքստում շատ կարևոր է ազգային ինքնության արժևորումը, բանիմաց սերնդի դաստիարակումը, որը կգիտակցի հուշարձանների նկատմամբ հոգատարության ու խնամքի կարևորությունը։
Միջազգային կոնգրեսը կազմակերպել են Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի Ազգաբանության և մարդաբանություն ինստիտուտը համատեղ՝ մեկ հարկի տակ համախմբելով աշխարհի տարբեր անկյուններից ժամանած շուրջ 3000 գիտնականի։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահի զեկույցի համառոտագրությունը հրատարակվել է «Մարդաբանների և ազգաբանների XV կոնգրես»-ի ժողովածուի մեջ։