Մաքրող գործիքները ձեռքին, պատմական միջավայրի հանդեպ սիրով ու հոգատարությամբ 28 ամյա Անահիտը 2006-ին փակեց համայնքապետարանում աշխատանքային գործունեության վերջին էջը, բացեց հուշարձանապահպանության առաջին ու արդեն 17-րդ տարվա պատմությունը։
Անահիտ Դալլաքյան ՊՄՊ Արարատի մարզային ծառայության տարածքային համակարգող
Ոնց որ երեկ լիներ, ընդունվեցի աշխատանքի ՊՄՊ Արարատի մարզային ծառայությունում որպես պետի տեղակալ, նույն է թե, այժմ տարածքային համակարգող։ Արարատ – Վեդի տարածաշրջանի հուշարձանները, ինչպես նաև հինգ պահապանի աշխատանքը ես եմ համակարգում։
Այդպես արդեն 17 տարի ՊՄՊ Արարատի մարզի տարածքային համակարգողն է․ 22 համայնքի մոտ 400 հուշարձանի պահպանությունն ու համակարգումն է իրականացնում , բայց միայն դրանով չի սահմանափակվում․ 45 ամյա պահապանը մյուս տարածքներում էլ է շրջայցեր իրականացնում։
Անահիտ Դալլաքյան ՊՄՊ Արարատի մարզային ծառայության տարածքային համակարգող
Սարեր-ձորեր հաղթահարելով շրջայցեր ենք իրականացնում մարզային ծառայության պետի և պահապանի հետ, կազմում զեկուցագիր կատարած աշխատանքների մասին, առավել ուշադրություն դարձնում վտանգված հուշարձաններին, հաշվառում այն հուշարձանները, որոնք դուրս են մնացել պետական ցուցակից և ներկայացնում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ։
Մարզի ամեն հուշարձանի հետ մի պատմություն ունի սրտում Անահիտը, բայց առանձնահատուկ կարևորում է հատկապես «Խոսրովի անտառ» արգելոցի տարածքի հուշարձանները, օրինակ բերում Աղջոց վանքի գեղեցկությունը։
Անահիտ Դալլաքյան ՊՄՊ Արարատի մարզային ծառայության տարածքային համակարգող
Աղջոց վանքը, եթե մի օր վերականգնվի․․․ մարդկանց հոսքը կավելանա, կգան, կտեսնեն, կհիանան վանքի գեղեցկությամբ։
Վանքի գեղեցկությունը պահպանելուն զուգահեռ Անահիտ Դալլաքյանը նաև պատմում է դրա մասին․ դասախոսություններ կարդում մարզի դպրոցներում, ոգևորում ապագա սերնդին։
Անահիտ Դալլաքյան ՊՄՊ Արարատի մարզային ծառայության տարածքային համակարգող
«Մարզի 7 առավել հայտնի հուշարձան», «Խոսրովի անտառ», Դվին, Արտաշատ հնավայրերի մասին դասախոսություններ ունեմ պատրաստած, որոնք մարզի մի շարք միջոցառումների ներկայացնում եմ։ Մարզում պեղումների ընթացքում դպրոցականներին տանում ենք պեղավայրեր, ինչ իմանաս գուցե նրանցից մեկն էլ հենց այդ պահին մասնագիտական կողմնորոշում իրականացնի և որոշի հնագետ դառնալ։
Անահիտ Դալլաքյանը անգիր գիտի ոչ միայն մարզի ամեն խաչքարի ու վանքի տեղն ու դիրքը, այլև՝ դրանց հետ կապված ավանդապատումները։ Հիշում է Հորթուն բնակատեղիի եկեղեցու հետ կապվածը․ Ըստ այդմ քարաժայռի վրա կառուցված եկեղեցին Խորհրդային շրջանում պայթեցրել են․ բերնեբերան հասած զրույցի համաձայն, ով մասնակցել է այդ «մեղքին» ողբերգական վախճան է ունեցել։
Անահիտ Դալլաքյան ՊՄՊ Արարատի մարզային ծառայության տարածքային համակարգող
Իսկ Բայբուրդի եկեղեցու մասին պատմում են, որը թուրքերը մտածված հողով ծածկել են եկեղեցին, մեկ հայ մարդ երազ է տեսել, որ այդ տարածքում եկեղեցի կա, գնացել – քանդել են և հողի տակից հանել ։
Հողի տակից ինչպես երեկ, այսօր էլ հնություններ հանում են, շարունակում է տիկին Անահիտը։ Աշխատանքային գործունեության ընթացքում հնագիտական պեղումների հաճախ է մասնակցել, հաճելի հիշողությունների հետ տարբեր զավեշտալի պատմություններ են ականջին հասել։
Անահիտ Դալլաքյան ՊՄՊ Արարատի մարզային ծառայության տարածքային համակարգող
Արարատ գյուղի տարածքից կճուճ էինք գտել, գյուղացիները պատմում էին, որ կճուճի մեջ 300 կգ ոսկի կա, երբեմն զավեշտալի պատմություններ ենք լսում, որոնք հետո հաճելի հիշողություն են դառնում։ Պեղումերի եմ մասնակցել նաև Դվինում, Արտաշատում, Լանջանիստում։
Երկու չափահաս որդիների մայրը շրջայցերի հաճախ որդիների և ամուսնու հետ է գնում։ Ասում է՝փաստ է, եթե ընտանիքի անդմաներից մեկը պատմական միջավայրի պահապան է, ապա ընտանիքի մյուս անդամաները ևս ակամայից հուշարձանի պահապան են՝ հավասար նվիրված գործին, առաքելությանը։