«Բանդիվան» ամրոցը հավանաբար կառուցվել է վաղ միջնադարում՝ V-VII դդ․։ Պարիսպները շարված են մեծ կոփածո քարերով, հզորացված են կիսակլոր աշտարակներով։ Ամրոցում կան բազմաթիվ կառույցների և երկու եկեղեցիների ավերակներ, միջնադարյան գերեզմաններ։
Գրականություն
- Բարխուդարյան Ս․2017, Դիվան հայ վիմագրության, պր․X, Շիրակի մարզ, Երևան, «Գիտություն» հրատ․, էջ 114, 115։
- Եգանյան Լ․2017, Ախուրյան գետի ափամերձ կիկլոպյան կառույցները, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ, № 20, Գյումրի, ՀՀ ԳԱԱ հրատ․, էջ 190-205։