Մոտ երկու տասնամյակ Աշխեն Մովսիսյանի ուշադրության կենտրոնում են Հայոց կապուտաչյա գեղեցկուհու՝ Սևանի ավազանի շուրջ 488 հուշարձան։
Աշխեն Մովսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության տարածքային համակարգող
Իմ պահպանական տարածքում է՝ 114 միավոր, իսկ ընդհանուր՝ 488 հուշարձան մեկը մեկից յուրահատուկ ու հարուստ պատմականությամբ։ Աննկարագրելի է հատկապես Սևանի վանական համալիրը, Ծովագյուղում Ս․ Մաշտոց մատուռ կա սարի գլխին է գտնվում և Ծաղկունքի Սուրբ Սարգիսը, երկուսն էլ յուրահատուկ են, զորավոր ուժ ունեն իրենց մեջ։
Սուրբ Սարգիս և Ս․ Մաշտոց մատուռները թեև տարբեր գյուղերում են, բայց երկուսն էլ դժվարամատչելի վայրերում են գտնվում, բարձրանալը հատկապես այս եղանակին գրեթե անհնար է, նշում է պահապան Մովսիսյանը։
Աշխեն Մովսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության տարածքային համակարգող
Օրեր առաջ էինք այնտեղ շրջայցի։ Մեքենայի համար ճանապարհ կա սարքած, բայց քանի որ մարդկային շարժ այնտեղ չի նկատվում, բարձրանալ այս անգամ չհաջողվեց։
Ոչ միայն իր պահպանության տակ գտնվող հուշարձանները, այլև մարզի մյուս պատմական կոթողներն էլ հաճախ է այցելում, առանձնացնում է հատկապես Հայրավանք վանական համալիրը։ Եթե հուշարձանի մասին հետաքրքրվողների է նկատում անպայման գիտելիքներով կիսվում է։
Աշխեն Մովսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության տարածքային համակարգող
Սևանի վանական համալիրում հերթական շրջայցս էի իրականացնում տուրիստական խումբ էլ էր շրջում վանքի տարածքում, հարցեր տալիս զբոսավարին: Նկատեցի, որ զբոսավարը դժվարանում է «օգնության հասա» պատմեցի վանքի մասին առավել մանրամասն. զարմացած ու հիացած նայում էին։ Հետաքրքրվեցին, թե ով եմ, որ այսչափ տեղեկացված եմ անգամ առաջարկեցին զբոսավար աշխատել․ բացատրեցի, որ սա իմ ոլորտն է, որին նվիրել եմ ապրածս կյանքի մի մասը։
Ապրած կյանքի 57 տարիներից 19-ը հուշարձանների պահպանությանն է նվիրել։ Այն հետքն է թողել նաև որդու մասնագիտական կողմնորոշման վրա։
Աշխեն Մովսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության տարածքային համակարգող
Շրջայցերի հիմնականում տղայիս հետ եմ գնում։ Կիկլոպյան ամրոցի տարածքում իրականացվող պեղումներին ներկա գտնվելով որդիս բացահայտեց հնագիտությունը, որոշեց, որ հնագետ է դառնալու, այս տարի կավարտի Գավառի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
Տիկին Աշխանը ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետն է ավարտել, բայց այդքանով չի սահմանափակվել, նաև հոգեբանի մասնագիտություն է ստացել։
Աշխեն Մովսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության տարածքային համակարգող
Հասարակական մասնագիտության ֆակուլտետ կար այն ժամանակ հոգեբանության բաժինն ավարտեցի, աշխատել եմ դպրոցում, հոգեբան էլ եմ աշխատել, իսկ 2005 թ․ սեպտեմբերի 1-ից մարզի ինձ հատկացված հուշարձանների պահպանությամբ եմ զբաղվում։
Աշխատանքային կենսագրության ընթացքում բազմաթիվ են իրավախախտման դեպքեր է նկատել, արձանագրել։ Բոլորն էլ ասում է՝ հարթել, անցել-գնացել են։
Աշխեն Մովսիսյան ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության տարածքային համակարգող
Օրինակ՝ վերջերս էր Գեղամավանի հնագույն գերեզմանոցի տարածքում շարժական կայան էին տեղադրել, բացատրեցի, որ հուշարձանի տարածքում չի կարելի տեղադրել, տեսնելով, որ միայն խոսքը քիչ է դիմեցի ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետին ըստ կարգի հարցին լուծում տալու համար։
Մարզում տիկին Աշխենի կատարած աշխատանքի մասին բոլորը գիտեն, ճանաչում են, գործակցում, ՊՄՊ մարզային ծառայություն-համայնք-կրթօջախ կապը ամուր է պահում։