ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում անցկացվել է գիտամեթոդական խորհրդի նիստ։
Նիստը վարել է ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։
Գիտամեթոդական խորհուրդը քննարկել ու համապատասխան որոշումներ է կայացրել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ:
Օրակարգում քննարկվել են․
- «Պատմամշակութային ժառանգություն V» (զեկ․՝ Ա. Փիլիպոսյան)
- «Մեծամորյան ընթերցումներ II» (զեկ․՝ Ա. Փիլիպոսյան)
- «Գուրոս․ XX դ․ Սյունիքը վավերագրողը» (զեկ․՝ Ա. Երանոսյան)
- «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցի վերաբերյալ եռալեզու (զեկ․՝ Ա. Բաբաջանյան)
- «Միջնադարյան Ավան․ հարյուրամյա վավերագրում» (զեկ․՝ Ա. Ղազարյան) ժողովածուների գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքներին վերաբերող հարցերը։