«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «IN TOUR EXPO 2015Թ.» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

«ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «IN TOUR EXPO 2015Թ.» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

2015-04-10T14:54:55+00:00 10/04/2015|Լրահոս|

Ազդարարելով զբոսաշրջության ակտիվ շրջանի բացումը Հայաստանում, Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան ինստիտուտ), ապրիլի 10-12-ը անցկացվում է «In Tour Expo 2015թ.» երկրորդ մասնագիտացված միջազգային զբոսաշրջային ցուցահանդես

: «Պրոմ Էքսպո» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման նպատակն է` ոլորտի զարգացմամբ հետաքրքրված կառույցների համար առավել արդյունավետ գործակցության և փորձի փոխանակման բաց մասնագիտական հարթակ ստեղծելը:

Ցուցահանդեսին մասնակցում են տեղական ու արտասահմանյան /Վրաստան, Իրան, Իսպանիա, Ինդոնեզիա, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ/ մի շարք կազմակերպություններ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ցուցահանդեսին մասնակցում է` շուկայում գործող զբոսաշրջային ընկերություններին ծանոթանալու, ինչպես նաև` հուշարձանները, արգելոց-թանգարաններում պահպանվող ու ցուցադրվող մշակութային ժառանգության մի հատվածը զբոսաշրջային ընկերություններին ներկայացնելու նպատակով: Ներկայացվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմած և հրատարակած «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համալիրը», «Անիի Մայր տաճարը», «Մոմիկը» և այլ պատկերագրքեր, «Գլաձորի համալսարան», «Արցախի հրաշալիքները» ֆիլմերը, պատմամշակութային ժառանգությունն արտացոլող մի շարք այլ հրատարակություններ: