Ազդարարելով զբոսաշրջության ակտիվ շրջանի բացումը Հայաստանում, Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Մերգելյան ինստիտուտ), ապրիլի 10-12-ը անցկացվում է «In Tour Expo 2015թ.» երկրորդ մասնագիտացված միջազգային զբոսաշրջային ցուցահանդես
Ցուցահանդեսին մասնակցում են տեղական ու արտասահմանյան /Վրաստան, Իրան, Իսպանիա, Ինդոնեզիա, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ/ մի շարք կազմակերպություններ:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ցուցահանդեսին մասնակցում է` շուկայում գործող զբոսաշրջային ընկերություններին ծանոթանալու, ինչպես նաև` հուշարձանները, արգելոց-թանգարաններում պահպանվող ու ցուցադրվող մշակութային ժառանգության մի հատվածը զբոսաշրջային ընկերություններին ներկայացնելու նպատակով: Ներկայացվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմած և հրատարակած «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համալիրը», «Անիի Մայր տաճարը», «Մոմիկը» և այլ պատկերագրքեր, «Գլաձորի համալսարան», «Արցախի հրաշալիքները» ֆիլմերը, պատմամշակութային ժառանգությունն արտացոլող մի շարք այլ հրատարակություններ: