ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՆԵՐԸ. ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՆԵՐԸ. ՎԻԿՏՈՐԻՆԱ-ՄՐՑՈՒՅԹ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-05-06T15:13:14+00:00 May 5th, 2015|Լրահոս|

Ս. թ. մայիսի 4-ին Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ Ոսկեվազի և Ծաղկահովիտի Ավ. Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցների 9-12 րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերի միջև անցկացվել է «Արագածոտնի մարզի պատմամշակութային ժառանգության գիտակները» թեմայով վիկտորինա-մրցույթ: Հինգ փուլից բաղկացած վիկտորինան վերաբերել է մարզի պատմամշակութային հուշարձաններին: Նպատակը` դպրոցահասակների ճանաչողական մակարդակի բարձրացումն է: Վիկտորինա-մրցույթի ընթացքում ցուցադրվել են հուշարձանների լուսանկարներ, մասնակիցները ոչ միայն բնորոշել են տվյալ կառույցը՝ ներկայացնելով պատմական տեղեկություններ, այլև ավանդապատումներ են հիշել:

Հարցադրումներին պատասխանելիս երկու թիմերն էլ մեծ ակտիվություն են դրսևորել և աչքի ընկել գիտելիքների մեծ պաշարով: Սակայն թեժ պայքարում Ոսկեվազի միջնակարգ դպրոցի աշակերտներին հաջողվել է առավել բարձր ցուցանիշ արձանագրել և հաղթել:

Միջոցառման մասնակիցները և ժյուրի անդամները կարևորել են նմանօրինակ վիկտորինաների անցկացումը: Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության պետ Մ. Մանուկյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անունից նվերներ և գովասանագրեր է հանձնել մասնակից թիմերին: Միջոցառմանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Թովմասյանը: