ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ

2021-11-17T14:11:40+00:00 25/01/2016|Կոտայք, Լրահոս|

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Հրազդան քաղաքի Սբ. Սարգիս անունը կրող մատուռում (պետ.ցուցիչ՝ 6.1.20 և 6.1.46 խաչքարերի տարածք) տեղի է ունեցել «Ս. Սարգիսը երիտասարդության և սիրո բարեխոս» խորագրով միջոցառում, որին մասնակցել են թիվ 4 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ, հարակից տարածքի բնակիչներ:

Միջոցառումը բացել է ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը, որը Ս. Սարգիս զորավարի տոնի մասին բազմաթիվ ավանդազրույցներ է ներկայացրել:

Տոնը Հայաստանում ընդունված է նշել ինչպես եկեղեցական ծեսով, աղոթքով, այնպես էլ ժողովրդական ավանդույթներով: Նա նշել է, որ՝ ըստ ավանդապատումի, Սարգիս զորավարը քրիստոնեական հավատքի համար նահատակված և սրբադասված նվիրյալներից էր, որի մասունքները հետագայում Մեսրոպ Մաշտոցը տեղափոխել է Հայաստան և ամփոփել Կարբի ավանում, իսկ Գազար դաշտում հիմնել է Սուրբ Սարգիս անունով երկու եկեղեցի: Հետագա դարերում Ս.Սարգսի անունով եկեղեցիներ և սրբավայրեր են բացվել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Կոտայքի մարզում (Բջնի, Եղվարդ, Գառնի, Գեղաշեն և այլն):

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև դպրոցականները՝ Ս. Սարգսի մասին ավանդապատումներով, երգերով: Ավարտին կատարվել է մոմավառություն: