(Русский) ОЧИЩЕНЫ И БЛАГОУСТРОЕНЫ ТЕРРИТОРИИ 50 ПАМЯТНИКОВ В 27 ОБЩИНАХ МАРЗА ГЕГАРКУНИК

(Русский) ОЧИЩЕНЫ И БЛАГОУСТРОЕНЫ ТЕРРИТОРИИ 50 ПАМЯТНИКОВ В 27 ОБЩИНАХ МАРЗА ГЕГАРКУНИК

2021-11-17T14:09:43+00:00 19/04/2016|Gegharkunik, Recent News|

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, մաքրվել և բարեկարգվել են մարզի բազմաթիվ հուշարձաններ: Բանակ-մշակույթ-կրթություն եռակողմ համաձայնագրի շրջանակներում մաքրվել են «Խաչքար» հուշարձանի (պետ. ցուցիչ՝ 10.1.7.1.), «Թող լինի խաղաղություն» (պետ. ցուցիչ՝ 10.1.7.2.), «Մոտիվ» (պետ. ցուցիչ՝ 10.1.7.3.), «Պատանի փարավոր» (պետ. ցուցիչ՝ 10.1.7.4.), «Ռնգեղջյուր» (պետ. ցուցիչ՝ 10.1.7.5.) քանդակ-հուշարձանների տարածքները: Հուշարձանների սանմաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են Իջևանի թիվ 5 դպրոցի աշակերտները և Իջևանի N զորամասի զինծառայողները:

Մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև Իջևանի տարածաշրջանում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին կանգնեցված երեք հուշարձանների (պետ. ցուցիչներ՝ 10.1.34., 10.1.37., 10.1.35.), Սպիտակի երկրաշարժի զոհերի (պետ. ցուցիչ՝ 10.1.37.) և «Մայր Հայաստան» (պետ. ցուցիչ՝10.1.35) հուշահամալիրների տարածքներում: Այս հուշարձանների մաքրման աշխատանքներում ակտիվ են եղել Իջևանի ավագ դպրոցի աշակերտներն ու կրկին N զորամասի զինծառայողները:

Նմանօրինակ նախաձեռնությունների նպատակը ոչ միայն հուշարձանի սանմաքրումն ու բարեկարգումն է, այլև՝ հանրահռչակումը: