(Русский) ПОКАЗ ФИЛЬМА «УНИВЕРСИТЕТ ГЛАДЗОР» В ЕРЕВАНЕ

(Русский) ПОКАЗ ФИЛЬМА «УНИВЕРСИТЕТ ГЛАДЗОР» В ЕРЕВАНЕ

2018-03-29T16:01:17+00:00 04/05/2016|Yerevan, Recent News|

Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, պետ. ցուցիչ` 3.2.18

Ս. Շողակաթ եկեղեցին գտնվում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի արևելյան ծայրամասում` Ս. Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ: Էջմիածնի Մայր տաճարի, Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե եկեղեցիների հետ միասին ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Կառուցվել է Նահապետ կաթողիկոսի օրոք՝ Աղամալ Շոթոռեցի իշխանի տրամադրած միջոցներով (1694 թ.): Եկեղեցին, չնայած համեմատաբար փոքր չափերին, հատակագծային և տարածական ձևերի լուծման որոշ գծերով նման է Ս. Գայանե և Ս. Հռիփսիմե եկեղեցիներին, իսկ ընդհանուր լուծումներով վերարտադրում է վաղ միջնադարյան «գմբեթավոր դահլիճ» կոչվող եկեղեցիների տիպը, որոնց լավագույն օրինակներից են Պտղնու և Արուճի տաճարները: Եկեղեցու արևմտյան կողմում տեղավորված է գավիթ-նախասրահը (1694 թ.): Ըստ մասնագետների գոյություն է ունեցել ևս մեկ գավիթ, որը փլվել է 1807 թ.: Աղոթասրահը երկարավուն դահլիճ է (7,1 x 14,2 մ), որի արևելյան կողմում է գտնվում կիսաբոլորակ ավագ խորանը, իսկ աջ և ձախ կողմերում` նեղլիկ ավանդատները: Գլխավոր մուտքը գավիթ-նախասրահից է (այստեղ են ննջում ամենայն հայոց կաթողիկոսներ` Նահապետ Ա Եդեսացին (եկեղեցու հիմնադիր), Աբրահամ Գ Կրետացին), իսկ մյուս մուտքը, որը հարավային կողմից բացվում է աղոթասրահի մեջ, պարզ է ու անշուք:

Եկեղեցին կառուցված է սրբատաշ նարնջագույն տուֆից` առավելագույն խնամքով, բացառիկ պարզ արտաքին ճարտարապետությամբ (զարդային հարդարանքներ տեղ են գտել միայն վեցսյուն զանգակատնով պսակված գավիթ-սրահի արևմտյան ճակատին), որը հատուկ է Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության ծավալատարածական ձևերի տրամաբանական պատճառաբանվածությանը:

Եկեղեցու հարավարևմտյան կողմում պահպանվել են ավերված մատուռի մնացորդները (հավանաբար` IV-V դդ.), իսկ արևելյան կողմում պահպանվել է XIX դ. թվագրվող գերեզմանոց:

Օգտագործված գրականություն
1. Հարությունյան Վ., Հայ ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
2. Հարությունյան Վ., Էջմիածին, Երևան, 1978: