(Русский) «ЗВАРТНОЦ» ПОД ЗВУКАМИ СРЕДНЕВЕКОВЬЯ

(Русский) «ЗВАРТНОЦ» ПОД ЗВУКАМИ СРЕДНЕВЕКОВЬЯ

2015-06-15T15:33:15+00:00 12/06/2015|Recent News|

Հունիսի 11-ի երեկոյան «Զվարթնոց» տաճարը մինչև ուշ երեկո լեփ-լեցուն էր:Տաճարի շքեղ ավերակներն ավելի կախարդող տեսք էին ստացել, ոչ միայն հրաշալի լուսավորության, այլև հայազգի աշխարահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի` «Լույս ի լուսոյ» խորագրով համերգի շնորհիվ: Վաղ միջնադարյան տաճարի տարածքում ջազային մշակումներով թևածել է 5-20-րդ դարի հայ հոգևոր երաժշտություն՝ Մաշտոցից, Նարեկացուց, Շնորհալուց մինչև Եկմալյանի գործերի ինքնատիպ ներկայացում: Տիգրան Համասյանի և Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ Երևանի պետական պետական կամերային երգչախմբի համերգի ընթացքում հնչել են նաև վարդապետ Կոմիտասի կատարումները:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքից մեկնարկած «Լույս ի լուսոյ» եռամաս համերգը կեզրափակվի Թուրքիայում: