(Հայերեն) ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

(Հայերեն) ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

2016-05-06T17:11:22+00:00 06/05/2016|Новостная лента|

ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ մարզի հուշարձանների վերաբերյալ ճանաչողական բաց դաս է անցկացվել Արարատի մարզի Մրգավան համայնքի միջնակարգ դպրոցում: Մարզային ծառայության գիտաշխատող Օնիկ Ենոքյանը 10-րդ դասարանի աշակերտներին ծանոթացրել է տարածքում հաշվառված անշարժ հուշարձաններին, դրանց պահպանությանը վերաբերվող խնդիրներին և կոչ արել պատանիերին ճանաչել հայրենի հուշարձանները և սրտացավ լինել դրանց պահպանության հարցում:

Բաց դասի ավարտին Օ. Ենոքյանը դպրոցի տնօրենին է հանձնել ՊՈԱԿ-ի շնորհակալագիրը՝ մարզային ծառայության կազմակերպած միջոցառումներին դպրոցի ակտիվ մասնակցության համար` հատկապես Սպորտի ժառանգությունը խորագրով անցկացված միջոցառմանը: