(Հայերեն) «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

(Հայերեն) «ԼՈՌԻ ԲԵՐԴ» ԱՐԳԵԼՈՑՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

«Արփի » բնապատմական արգելոցի և Արենիի միջնակարգ դպրոցի նախաձեռնությամբ անցկացվել է «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան» խորագիրը կրող միջոցառում` նվիրված մայիսյան հաղթանակներին:

Ներկայացնելով հայ ժողովրդի հերոսական պայքարի փառապանծ ուղին` Ավարայրից մինչև Շուշի, Արենիի մինջ. դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը շեշտեց, որ հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումը պետք է արմատավորվի յուրաքանչյուրիս մեջ վաղ տարիքից: Նա կարևորեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության դերն ու նշանակությունը:

«Արփի » բնապատմական արգելոցի վարիչ Շաքե Ղարախանյանը` բարձր գնահատելով միջոցառմանը աշակերտների ակտիվ մասնակցությունը , ընդգծեց ապագա զինվորի հայրենասեր քաղաքացի դառնալու կարևորությունը:

Օրվա թեմային համահունչ հայրենասիրական երգերով ու ասմունքով հանդես եկան դպրոցի աշակերտները՝ եզրափակելով իրենց կատարումները «Սասնա քոչարի » պարով:

Միջոցառման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: