(Armenian) ՊՈԱԿ-Ը՝ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

2012-04-06T11:32:04+00:00 April 1st, 2012|Новостная лента|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն առանձին տաղավարով ներկայացվեց այսօր Երևանում մեկնարկած՝ «Ինքնություն, նորարարություն, արտադրություն» խորագրով ցուցահանդեսին, որը կեզրափակվի ապրիլի 1-ին։ Կազմակերպիչը՝ «Ես հայ եմ» նախաձեռնող խումբն է։ Ցուցահանդեսի նպատակն է իրազեկել տնտեսական, մշակութային, գիտակրթական, առողջապահական ոլորտների հայրենական արտադրանքը։

«Անիի մայր տաճարը», «Անիի սուրբ Գիրգոր Լուսավորիչ /Տիգրան Հոնենցի/, մատենաշարերը, «Զվարթնոց»-ի բուկլետը /ծալաթերթիկ/, «Վահանավանքի վանական համալիրը» բուկլետը/ ծալաթերթիկ/ և վերջին երկու տարվա ընթացքում հրատարակված մի շարք այլ  կատալոգներ, հրատարակություններ ներկայացված էին ՊՈԱԿ-ի տաղավարում։  Ներկայացվել էր  նաև տեղեկույթ նախորդ տարի կազմակերպված «Օրբելյան իշխանական տան 800 ամյակին նվիրված գիտաժողվից, ինչպես նաև «Գլաձորի համալսարան ֆիլմը»։

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվեց նաև կոնֆերանս, որտեղ զեկույցներով հանդես եկան ցուցահանդեսի մասնակիցները։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարի զեկույցի թեման՝ հուշարձանների պահպանության և օգտագործման ոլորտի օրենսդրական խնդիրներն էին։  Այլ կերպ ասած օրենսդրության չիմացությունը, երբեմն նաև բացը, որ կարող է թյուր ըմբռնման տեղիք տալ։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանը նշեց, որ հուշարձանների ոլորտի գլխավոր իրավական ակտը՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենք»-ն ընդունվել է 1998 թ.։ Այն սահմանում է հուշարձանների  պահպանության և օգտագործման բնագավառի իրավական հիմքերը, կարգավորում ծագող հարաբերությունները, պահպանության և օգտագործման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրություները, հուշարձանի նկատմամբ սեփանակաիրոջ տնօրինման և օգտագործման առանձնահատկությունները: Մայր օրենքով են սահմանված նաև հուշարձանի  պահպանության գոտիները, կարգավիճակը ու օգտագործման ռեժիմները: Պատմության և մշակույթի հուշարձանների խնդիրը կարգավորվում է նաև օրենսդրական ու նորմատիվ այլ ակտերով, մասնավորապես՝ քաղաքացիական, քաղաքաշինության, հողային, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքներով։

«Հուշարձանները հաշվառված են պետության կողմից ու դրանց պահպանությունն իր մեջ ներառում է պատմամշակութային արգելոցների ստեղծում, պահպանության գոտիների սահմանում, պեղումների, ամրակայման, նորոգման, վերականգնման աշխատանքների կարգերի սահմանում։ Նորահայտ հուշարձանների պահպանությունը ևս կատարվում է օրենքով, մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը»,-իր խոսքում ասաց Վլ. Պողոսյանը: Նա նկատեց, որ  անշարժ հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովման կարևոր միջոցառումներից են պահպանական գոտիների սահմանման խնդիրները։

Զեկուցողն անդրադարձավ մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդրի՝ հուշարձանների քանդմանը` փաստելով, որ այն արգելված է օրենքով, տեղափոխման ու փոփոխման կարգն էլ` սահամանում է օրենսդրությունը: Ինչ վերավերում է հանրապետական նշանակության հուշարձանի տեղափոխմանն, դա կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում՝ կառավարության, իսկ տեղական նշանակության հուշարձանի դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմինների թուլտվությամբ։ Մեր երկրում գտնվող բոլոր հուշարձանները, որոնք օրենքով սահմանված կարգով չեն համարվում համայնքների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականությունը, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

«Պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները և հողատարածքները չեն տարանջատվում և չեն օտարվում: Ցանկը հաստատում է կառավարությունը: Օրենքը սահմանում է նաև, որ հուշարձանի սեփականատերը պարտավոր է ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը: Հուշարձանի համար սահմանվում է պահպանական գոտու համակարգ ու օգտագործման ռեժիմ: Դրանք կարող են մի քանի տեսակ լինել` հուշարձանի պահպանության գոտի, կառուցապատման կարգավորման գոտի, պահպանվող լանդշաֆտի գոտի», – ասաց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը:

Բանախոսը նկատեց, որ պահպանական գոտիները դասվում են պատմամշակութային նշանակության հողերի կատե•որիային և ունեն այդ հողերի համար օրենքով սահմանված կարգավիճակ,  օգտագործման ռեժիմ:  Վլ.Պողոսյանի խոսքով, հարկ է կանոնակարգել մի շարք կարևոր դրույթ: Հուշարձանը տնօրինող սեփականատերը պետք է հուշարձանի պահպանական պարտավորագիր կնքի լիազոր մարմնի հետ` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնի հետ` տեղական նշանակության հուշարձանի դեպքում: Պարտավորագրի կնքմամբ, հուշարձանի կսահմանվեն սեփականատիրոջ իրավունքներն ու պարտավորությունները և, որ ամենակարևորն է` հնարավոր կլինի խուսափել անցանկալի երևույթներից:

Զեկույցին հետևեց նաև «Գլաձորի համալսարան» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է Գլաձորի միջնադարյան համալսարանի ստեղծման, հայ մշակույթի, գիտության և հոգևոր արժեքների պահպանման գործում նրա ունեցած նշանակալի ավանդի մասին։