(Հայերեն) ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

(Հայերեն) ՊՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ՝ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

2018-03-29T16:01:19+00:00 02/10/2012|Ереван, Новостная лента|

Անկախության 21-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակում «Պատմամշակությաին արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները սեպտեմբերի 29-ին եղան Վազգեն Սարգսանի անվան ռազմական ինստիտուտում։ Պատմամշակությաին ժառանգությունն ու դրա պահպանումը, վաղ միջնադարի ճարտարապետությունը։ Այս թեմային էր առնչվում ՊՄՊ Երեւանի մարզային ծառայության պետ Արմեն Մկրտչյանի զեկույցը։ Ողջունելով ապագա սպաներին նա շեշտեց, որ վերջիններիս ուսերին լուրջ պատասխանատվություն է դրված արդեն այսօրվանից։

«Դուք մեր ապագա զինվորին կրթողն եք, հայրենիքի, պետականության ու մշակույթի հանդեպ սեր, պատասխանատվություն սերմանողը։ Մշակույթը հզոր զենք է եղել բոլոր ժամանակներում եւ հայ ազգը միշտ էլ հպարտացել է իր դարավոր մշակույթով։ Մեր խնդիրն է լավագույնս պահպանել այն»։

Ա. Մկրտչյանին ուղղված ուսանողների հարցերն ընդգրկուն էին՝ միջնադարի հայ ճարտարապետություն, Մոմիկի անցած ուղին, Էրեբունի ամրոցի պատմությունը եւ այլն։

Հանդիպման ավարտին ցուցադրվեց «Գլաձորի համալսարան» ֆիլմը։