ՔԱՆԴՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ

ՔԱՆԴՎԵԼ Է ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԸ

2018-03-29T16:16:59+00:00 11/03/2016|Սյունիք, Լրահոս|

Ս/թ. մարտի 10-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Գևորգ Ղուկասյանը Վաղատին համայնքի վարչական տարածքում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձանի` Որոտնավանք վանական համալիրի տարածք (պետ. ցուցիչ` 8.89.5) կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ օժանդակ շինություններից մեկի /պետ. ցուցիչ` 8.89.5.7, 11-րդ դար/ պատը մոտ 1 քառ.մ. մակերեսով քանդվել է, գրեթե 1 քառ.մ. մակերեսով քանդվել է նաև շինության երդիկը:

Շինության ներսում` երդիկի տակ փոս է փորվել, որից մոտ 0.7 խոր.մ. ծավալով դուրս հանված հողը կուտակվել է շինության բակում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը փաստի առիթով պատրաստվում է հաղորդում ներկայացնել իրավապահներին:

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2014 թ. հենց նույն տեղում քանդվել ու փոս էր փորվել, սակայն, հետո պատի քանդված քարերը վերաշարվել էին: 17.03.2014 թ. փաստի առթիվ քր.գործ էր հարուցվել, ապա 17.05.2014 թ. այն կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: