ՀՈՂԱՇԵՐՏԻ ԽԱԹԱՐՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ՀՈՂԱՇԵՐՏԻ ԽԱԹԱՐՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

2018-03-29T15:59:55+00:00 07/06/2016|Սյունիք, Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պատասխանատուները Գեղի և Նոր Աստղաբերդ համայնքների հուշարձանների տարածք օրերս կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ Ոչեթի / նախկինում Հաջաթին/ լքված գյուղի հյուսիսային եզրին՝ բլրի վրա գտնվող միջնադարյան գերեզմանոցում /պետ. ցուցիչ` 8.106.2.1 /, հողաշերտի խաթարում էր տեղի ունեցել: Տեղաշարժվել էր հուշարձանի հյուսիս-արևելյան եզրին գտնվող տապանաքարը, արտաքին դիտարկումով՝ մոտ 1.5 մ խորության փոս էր փորվել: Կուտակված հողաշերտի վրա առկա էին մարդկային ոսկորներ, գերեզմանի տապանաքարը տեղում չէր:

ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանների պահապանը ս.թ. մայիսի 16-ին գերեզմանոցի տարածք կատարած վերջին շրջայցի ընթացքում որևէ խախտում չի արձանագրել:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայությունը 06.07.2016 թ. փաստի առիթով դիմել է ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի պետ Ա. Դավթյանին` հուշարձանին վնաս պատճառած անձին /անձանց/ հայտնաբերելու և օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: