ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2012-04-23T17:13:02+00:00 23/04/2012|Լրահոս|

Ապրիլի 18-ը հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն է։  Այս համատեքստում կարեւոր են հուշարձանների պահպանության  ուղղությամբ Հայաստանում  իրականացվող միջոցառումները։ Դրանց պահպանության խնդիրն ամենօրյա է ու արդիական։ Մայրաքաղաքի ու մարզերի հանրակրթական շուրջ 370 դպրոցների 4700-ից ավելի աշակերտներ ու պաշտպանության նախարարության զորամասերի ժամկետային զինծառայողներ ապրիլի 18-ին  500 հուշարձան մաքրեցին, բարեկարգեցին՝ հարակից տարածքները։

Ռազմահայրենասիրական դաստիարակության համատեքստում անցկացված այս նախաձեռնությունը՝ բանակ- կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակներում էր։ Գործակցության մասին հրամանն ավելի վաղ ստորագրել էին երեք գերատեսչությունների ղեկավարները։ Աշխատանքների ավարտին դպրոցականներին ու զինծառայողներին ներկայացվել է օրվա խորհուրդը, հուշարձանների պատմությունը։