ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ՈՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ՈՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2018-03-29T15:58:05+00:00 April 26th, 2017|Լոռի, Լրահոս|

Լոռու մարզում շարունակվում են հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման աշխատանքները։ ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի նախարարների միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակներում Լոռու մարզում իրականացված հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են նաև N զորամասերի զինծառայողներ։ Մարզային ծառայության աշխատակիցների նախաձեռնած մաքրման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում տեղադրված Հայրենական պատերազմում զոհված քիմիագործների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքում, որտեղ զինծառայողներին միացել են նաև Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի սաները՝ զինղեկի գլխավորությամբ։

Ձորագյուղ համայնքում N զորամասի անձնակազմի և Ձորագյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների համատեղ ջանքերով բարեկարգվել է գյուղի Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը:

Լեռնապատ գյուղում N զորամասի անձնակազմի ուժերով Հայրենական պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում ևս կատարվել են բարեկարգման աշխատանքներ:

Մի շարք համայնքների մասնակցությամբ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվել տվյալ գյուղերի պատմամշակութային հուշարձանների ու դրանց հարակից տարածքներում: Ալավերդիում՝ Սանահինի կամուրջ և Մեծ եղեռնի հուշակոթողի շրջակայքում, Վանաձորում՝ Հայքի և Արցախի հրապարակներում, Ստեփան Շահումյանի հուշակոթողի մոտ, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում և այլ վայրերում: