ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԱՆՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ԱՆՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

2012-06-19T15:14:59+00:00 19/06/2012|Լրահոս|

Հունիսի 24-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի անվանի ճարտարապետ Տիրան Մարությանի ծննդյան 100-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդես։ Ճարտարապետը ծնվել է 1911 թ. նոյեմբերի 24-ին Ղարաքիլիսայի մերձակա Ղշլաղ գյուղում։ Ճարտարապետական ոլորտում ներդրած անգնահատելի ավանդի համար ժամանակին արժանացել է մի շարք պարգեւների, այդ թվում նաեւ՝ Ալ. Թամանյանի անվան «Ոսկե մեդալ»-ի։ Ցուցահանդեսին կներկայացվեն Տ. Մարությանի կողմից կազմված՝ «Զվարթնոց»-ին եւ պատմամշակութային այլ կառույցներին վերաբերող գծագրեր, մենագրություններ, մատենագիտություն։ Ճարտարապետի անձնական արխիվից ընտրվել է ու կներկայացվի երեսուներկու լուսանկար, մամուլում հրատարակված եւ «Զվարթնոց»-ին նվիրված հոդվածներ, հրատարակություններ։

Անվանի ճարտարապետն իր մեծ ավանդն է ներդրել նաեւ այլ ոլորտներում, այդ գծագրերը եւս կհանձնվեն այցելուների դատին։