ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. «ԶՎԱՐԹՆՈՑ» ԵՎ «ԳԱՌՆԻ» ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. «ԶՎԱՐԹՆՈՑ» ԵՎ «ԳԱՌՆԻ» ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ

2017-05-16T11:00:28+00:00 12/05/2017|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հուշարձանների պահպանության, ուսումնասիրման ու հանրահռչակման գործառույթների համատեքստում նոր համագործակցության հիմքեր է դնում զբոսաշրջության զարգացման ոլորտում փորձ և դերակատարում ունեցող կազմակերպությունների հետ: Օրերս գործակցության պայմանագիր է կնքվել «Գլոբալ կոլիբրի» ՍՊ ընկերության հետ: Կողմերը պարտավորվել են նպաստել զբոսաշրջության զարգացմանն ու մշակութային ժառանգության հանրահռչակմանը: Ընկերության «Երևան քարտ» պլաստիկ քարտով (նախապես վճարելով ծառայությունների դիմաց) այցելուները, ի թիվս փաթեթում ներառված այլ զբոսաշրջային վայրերի, կարող են լինել նաև «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարաններում, հուշարձանի և թանգարանի տարածքում օգտվել էքսկուրսիոն ծառայությունից:

«Երևան քարտ»-ը ժամանակակից ու նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հրաշալի հնարավորություն է ընձեռում օգտվել նաև զեղչային ճկուն համակարգից, տեղեկատվություն ստանալ հայկական խոհանոցի, մայրաքաղաքի տրանսպորտի և այլնի մասին:

Մանրամասները հետևյալ հղումով` yerevancard.com