ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ ԵՎ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:55:50+00:00 23/06/2017|Արմավիր, Լրահոս|

ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի կենտրոնի հետ համագործակցելով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գեղարքունիքի կենտրոնի անդամների համար անցկացրել է Արմավիրի մարզի հայտնի հուշարձաններին նվիրված բաց դաս։ Մարզային ծառայության գիտաշխատող Աշխեն Բաղմանյանը խոսել է հուշարձանների պատմամշակութային նշանակության, ճարտարապետական առանձնահատկության ու ներկա վիճակի մասին։ Մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանն անդրադարձել է հուշարձանների պահպանության խնդիրներին։ Զուգահեռ ցուցադրվել են հուշարձանների լուսանկարները։

Բաց դասի ավարտին ունկնդիրները հուշարձանների պահպանության վերաբերյալ բազմաթիվ հարցեր են ուղղել մարզային ծառայության աշխատակիցներին։ Նրանք հետաքրքրվել են հատկապես մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից մինչև մ․թ․ 4-րդ դարով թվագրվող քաղաքատեղի Երվանդաշատի, Բագարան համայնքում գտնվող 7-րդ դարի Սուրբ Շուշան եկեղեցու ներկա վիճակով ու հետագա պահպանությամբ։

Դասին հաջորդել է էքսկուրսիա «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Երիտասարդները մի քանի ժամ շրջել են թանգարաններում, ծանոթացել ցուցադրություններին և ցանկություն հայտնել մեկ հանդիպում ևս կազմակերպել Արմավիրի մարզի հուշարձանների ու թանգարանների տարածքում։