ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

2017-12-31T02:21:06+00:00 30/12/2017|Լրահոս|

Սիրելի  հայրենակիցներ  շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին  գալիք  Ամանորի և Սուրբ  Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, առողջություն, սեր, երջանկություն ու բարեկեցություն: Շնորհավորում եմ նաև Հայաստանը  ճանաչելու  եկած  զբոսաշրջիկներին:

Թո՛ղ  գալիք  2018  թվականը  նորանոր  ձեռքբերումների, բարօրության, իղձերի իրականացման  տարի  լինի:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի  անունից  շնորհավորում եմ մեր երկրի անվտանգությունն  ապահովող ու  սահմանը պահող հայ զինվորի, սպայի և նրանց  ընտանիքների  Ամանորը:  Մենք  հպարտ  և  ուժեղ  ենք  ձեզնով, մեր կյանքը խաղաղ է  հայրենիքին  ձեր  անձնվիրաբար  ծառայելու  շնորհիվ:

Անցնող  տարին  մեր` մշակութային  ժառանգության  պահպանության  ոլորտի  «զինվորներիս»  համար  բարդ էր, աշխատատար ու պատասխանատու:  ՊՈԱԿ-ը աշխատանքի նոր սկզբունք ու մոտեցում էր որդեգրել:  Ի մի բերելով արդեն արվածը վստահաբար  կարող եմ ասել, որ կարողացել ենք ենթակա ստորաբաժանումների` արգելոց-թանգարանների, արգելոցների ու  մարզային ծառայությունների հետ  ճիշտ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ  հաջողություններ արձանագրել: Գալիք 2018-ը  մասշտաբային  ու առավել խոշոր ծրագրերի իրականացման տարի է լինելու, ինչը ենթադրում  է  կրկնակի  պատասխանատվություն աշխատանքի հանդեպ:

Կրկին շնորհավորում եմ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մեկ անգամ ևս մաղթում խաղաղ երկինք, և որ գալիք տարին մեր և աշխարհասփյուռ  հայության  համար  աննախադեպ հաջողությունների  ու  ձեռբերումների տարի լինի:

 

«Պատմամշակութայն արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա  Թարվերդյան