ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ

2018-04-19T18:31:09+00:00 April 19th, 2018|Կոտայք, Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  ՊՄՊ  Կոտայքի  մարզային  ծառայության  նախաձառնությամբ,  Հուշարձանների  և  տեսարժան  վայրերի  միջազգային  օրվա առիթով,  սանիտարական մաքրման ու բարեկարգման  աշխատանքներ են իրականացվել  մի շարք  համայնքներում:

 

 

Մաքրվել են Հրազդան  քաղաքի  Ջրառատ  թաղամասի  գերեզմանատան մերձակա տարածքը և Վանատուր  թաղամասից  Թեղենիս  սար  տանող  ճանապարհի  մոտ  2 կմ  երկարությամբ  հատվածը: Մարզային  ծառայության պետի  տեղակալ  Արթուր Կիրակոսյանի և համայնքի  թիվ  5  հիմնական  դպրոցի  աշակերտների  հետ մաքրման աշխատանքներին մասնակցել են  նաև  կրթօջախի տնօրենությունը,  համայնքի  ղեկավարը,  Հրազդանի քաղաքապետարանի մշակույթի  բաժնի  պատասխանատուները:

 

Ավատին` կազմակերպիչները  խոսել են  հուշարձանների  պահպանության  գործում նմանօրինակ նախաձեռնությունների անհրաժեշտության մասին, ծանոթացրել հուշարձանների պահպանությանը վերաբերող  օրենսդրությանը՝  նպատակ ունենալով կանխել հուշարձանների տարածքում իրավախախտումները։  Հրազդանի  քաղաքապետարանի մշակույթի  բաժնի  մասնագիտությամբ  պատմաբան  աշխատակիցը անդրադարձել է միջնադարյան գերեզմանատան արձանագիր տապանաքարերին  ու  խաչքարերին՝  նրանց  ստեղծման պատմությունը  կապելով  Ջրառատ  գյուղի  հիմնադրման  հետ:

Համանման միջոցառում է իրականացվել նաև Աբովյանում ու Պտղնիում: Քաղաքի թիվ 2  հիմնական  և  Պտղնիի միջնակարգ  դպրոցների աշակերտներն  ու մանկավարժները մաքրել  են  ԵԱԶ հուշարձանների, Պտղնիի տաճարի տարածքները: Միջոցառման ավարտին մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանը  շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար և ներկայացրել օրվա խորհուրդը։

 

Ակունք համայնքում գտնվող Պողոս-Պետրոս  եկեղեցական  համալիրի  տարածքը  մաքրվել  և բարեկարգվել է համայնքի  ղեկավար Հ. Ռուբենյանի նախաձեռնությամբ  ու  դպրոցի  բարձր  դասարանցի աշակերտների, բնակիչների օգնությամբ։

 

 

Հեղ. Ն. Եփրեմյան