ԱՐՇԱՎ ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԱՐՇԱՎ ՎԱՀԱՆԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

2018-06-20T10:47:37+00:00 May 10th, 2018|Սյունիք, Լրահոս|

Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Գարիկ Մարությանի նախաձեռնությամբ Կապանի Պետական ճարտարագիտական քոլեջի տնօրենի,  դասախոսական կազմի և ուսանողների հետ կազմակերպել է արշավ Վահանավանքի վանական համալիր,  որտեղ անցկացվել է նաև «Վահանավանքի վանական համալիրի դերը Սյունյաց հոգևոր և մշակութային կյանքում» խորագիրը կրող բաց դաս։

 

Մ/ծ պետի տեղակալ Գարիկ Մարությանը, քոլեջի պատմության դասախոս Վրեժ Բադալյանը, Վահանավանքի հոգևոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրել են համալիրի պատմությունն ու ճարտարապետական առաձնահատկությունները։

 

 

Բաց դասի ավարտից հետո միջոցառման մասնակիցները, նաև` կամավորներ  վանական համալիրի տարածքում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել։