ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

2019-05-16T15:56:39+00:00 March 28th, 2019|Լրահոս|

«Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը և  Օպերատիվ արձագանքման բաժնի  վարիչ  Մենուա Գևորգյանը մասնակցել են Մոսկվայում կայացած՝ «Հնագիտական հետազոտության նոր նյութեր և մեթոդներ. աղբյուրի քննադատությունից մինչև տվյալների ստացում և մեկնաբանություն»  միջազգային երիտասարդական գիտաժողովին»:

Նրանք հանդես են եկել «Վերաթաղումների խնդիրներ. հնագիտական նյութի տեղաբաշխումը Մեծամորի դամբարանաբլուրների խցերում» զեկուցումով: Ներկայացրել են՝ 2016-2017 թթ.-ին հայ-լեհական արշավախմբի կողմից Մեծամոր հնագիտական հուշարձանի տարածքում պեղված երկու դամբարանների, դրանցում կատարված վերաթաղումների, դամբարաններում առարկաների տեղաբաշխման, նորագույն մեթոդներով պեղման ամփոփ ուսումնասիրությունը:

Զեկուցողներն անդրադարձել են՝ հնավայրի տարածքում պեղված դամբարանային կառույցների թաղման ծեսին, հատուկ գույքակազմի, մարդաբանական և կենդանաբանական նյութերին:

Ընդհանուր առմամբ գիտաժողովին ներկայացվել է շուրջ 100 զեկուցում՝  Հայաստանից, Գերմանիայից, Լիտվայից, Վրաստանից, Աբխազիայից, Տաջիկստանից և ՌԴ գիտահետազոտական 30 կենտրոններից:

Աշխատանքների ավարտին Հ. Սիմոնյանը և Մ. Գևորգյանը  հրավեր են ստացել մասնակցելու Վրաստանում ու Դաղստանում առաջիկայում նախանշվող գիտաժողովներին: