ՊԵՄԶԱՇԵՆԻ ԵՌԱԽՈՐԱՆ ԵԿԵՂԵՑԻ

ՊԵՄԶԱՇԵՆԻ ԵՌԱԽՈՐԱՆ ԵԿԵՂԵՑԻ

2013-09-02T11:52:15+00:00 31/05/2013|Շիրակի Հուշարձաններ|

ՊԵՄԶԱՇԵՆԻ ԵՌԱԽՈՐԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Շիրակի մարզ
գ. Պեմզաշեն
պետ. ցուցիչ` 7. 93. 8. 3

Գտնվում է Պեմզաշեն գյուղի կենտրոնում, որը բաղկացած է իրար կից կառուցված վաղ միջնադարյան եկեղեցիների երեք եկեղեցիներից: Որպես IV–VII դդ. հուշարձանախումբ`հայկական ճարտարապետության պահպանված բացառիկ նմուշներից է: Հորինվածքային առանձնահատկություններով հնագույններից է: Համալիրի կենտրոնական եկեղեցին (VI դ.) եռախորան է`ներքուստ խաչաձև, կենտրոնագմբեթ, արտաքուստ ներառված ուղղանկյուն ծավալի մեջ: Սա քառաթև, գմբեթավոր փոքր կառույցներից միակն է, որի հորինվածքը արտաքուստ պարփակված է ուղղանկյան մեջ: Կառուցված է սրբատաշ տուֆի մեծադիրք արերով: Քարերիվրականվարպետներինշանագրեր: Դեկորատիվհարդարանքըբնորոշ է VI -VII դդ. Հայկական ճարտարապետությանը: Ուշագրավ է մուտք իքանդակազարդ բարավորը, որի վրա պատկերված է Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին, առջևում բազկատարած մեկենասի, վերևում հրեշտակների պատկերաքանդակներն են:

Եռախորան եկեղեցուն հյուսիսից կից է V դ. Միանավ մեծ բազիլիկը (սրահավոր եկեղեցի), որը հուշարձանախմբի հնագույն կառույցն է: Հայտնաբերվել է 1970-ական թթ. պեղումների ընթացքում: Ներքուստ պայտաձև խորանով, արտաքուստ հնգանիստ, ուղղանկյուն հատակագծով սրահ է: Կառուցված է սրբատաշ տուֆի խոշոր քարերով: Պահպանվել են պատերի ստորին շարքերը և բազմաստիճան որմնախարիսխը:

Եռախորան եկեղեցուն հարավից կից է VI դ. Միանավ թաղածածկ փոքր եկեղեցին: Խորանը ներառված է ուղղանկյուն հատակագծի մեջ: Միակ մուտքը քանդակազարդ է:

1975-1976 թթ. իրականացվել են հուշարձանախմբի վերանորոգման և մաքրման աշխատանքներ:

Հիմնական գրականություն

Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975:

Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982:

Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 1948, հ. 2: