Տ. ԱՐԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՊՈԱԿ-ՈՒՄ

Տ. ԱՐԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՊՈԱԿ-ՈՒՄ

2013-11-29T14:37:13+00:00 29/11/2013|Լրահոս|

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա հուշարձաններից շուրջ 2040-ը գտնվում է Տավուշի մարզում, որից 40-ը նորահայտ է: Նրանց պահպանության, ուսումնասիրության ու հանրահռչակման խնդիրները ՊՈԱԿ-ի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող մարզում են գտնվում մասնավորապես Սուրբ Մայրիվանքը, Գոշավանքի, Մակարավանքի, Կիրանցի, Հաղարծինի վանական համալիրները եւ այլն: ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը հուշարձանների պահպանության հարցում սերտորեն գործակցում է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի հետ: Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Արամ քահանա Միրզոյանն այսօր հյուրընկալվել էր ՊՈԱԿ-ում: Վլ. Պողոսյանն ու հոգեւոր հովիվը քննարկել են հուշարձանների բազմաբնույթ խնդիրներին վերաբերող հարցեր:

Արամ քահանա Միրզոյանի խոսքով` ակնհայտ են մարզային ծառայության հոգատարությունն ու սրտացավությունը, ողջունելի` պատմական հուշարձանների բարեկարգումը, վերականգնումը, հիմնանորոգումը:
Նշենք, որ վերջին շրջանում հիմնանորոգվել են Սուրբ Նոր Վարագավանքը /12-րդ դար/, բարեկարգվել` Ս. Մայրիվանքի /13-17 դ. դդ../ եւ Ս. Զորավոր /17-րդ դար/ վանական համալիրները:

«Մեր հոգեւոր-մշակութային արժեքների նկատմամբ ամենօրյա հոգատար վերաբերմունքը յուրաքանչյուրի պարտքն է: «Պահպանության ծառայության» աշխատակիցները զինվորներ են եւ պարտավոր են պատմամշակութային ժառանգությունը պահպանել ու սերունդներին փոխանցել լավ վիճակում, քանզի հուշարձանները մեր պատմության խոսուն վկաներն են, նաեւ մեր հավաքական «անձնագիրը», իր խոսքում նշեց ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանը:

Տավուշի թեմի Բերդի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդը պատրաստականություն հայտնեց աջակցելու ՊՈԱԿ-ի` Բերդի արգելոց-թանգարանի ստեղծման նախաձեռնությանը, որը կյանքի կկոչվի առաջիկայում: Վլ. Պողոսյանն ու Արամ քահանա Միրզոյանը հավաստիացրին, որ այսուհետ եւս կշարունակվի սերտ գործակցությունը` ի շահ մշակութային ու հոգեւոր արժեքների պահպանության: