Պարզաբանում լրատվամիջոցների համար

Պարզաբանում լրատվամիջոցների համար

2014-08-01T17:30:57+00:00 01/08/2014|Լրահոս|

Տավուշի ՊՄՊ մարզային ծառայությունը Դանիելի խաչ եկեղեցու դեպքով դիմել է ոստիկանություն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Տավուշի ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանի պահապանը հուլիսի 29-ին հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է, որ այրվել է Իջևանից 6 կմ հեռավորության վրա գտնվող /պետ. ցուցիչ ` 10.1.16.1 / Դանիելի խաչ եկեղեցու դռան մի հատվածը /առկա են լուսանկարներ/: Կատարվածի մասին հուշարձանի պահապանը զեկուցել է ՊՄՊ մարզային ծառայության պետին: Վերջինս էլ չբացառելով դիտավորության հանգամանքը և նկատի ունենալով, որ հուշարձանի նկատմամբ իրավախախտում է տեղի ունեցել, հուլիսի 30-ի առավոտյան գրավոր դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժին` միջոցներ ձեռնարկելու և կատարվածի հանգամանքները պարզելու համար: Կատարվում է քննություն:

Քննությունն իրականացնող մարմինը վնասի չափը հստակեցնելու նկատառումով կդիմի լիազոր մարմնին: Կձևավորվի համապատասխան մասնագիտական հանձնաժողով` հուշարձանին պատճառված վնասի չափը գնահատելու համար:

Դանիելի խաչ եկեղեցին /12-14 դդ./ գտնվում է Իջևանի գերեզմանոցի մոտ և գործող եկեղեցի չէ: