«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրավերով «Reso» ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Կ. Մելքոնյանը հանդիպել է աշխատակիցների հետ և ծանոթացրել սոցիալական փաթեթի շրջանակներում մատուցվող ծառայություններին: Նա ներկայացրել է շահառուի համար տրամադրվող առողջության ապահովագրության փաթեթի շրջանակներում տրամադրվող ծառայությունները: Դրանց թվում են բժշկական կենտրոնի ընտրությունը, դեղորայքի սպասարկումը, ատամնաբուժական ծառայությունները, ապահովագրված անձի առողջական վիճակի վերաբերյալ, հեռահար կապի միջոցով, անսահմանափակ քանակությամբ խորհրդատվությունը արտերկրի մասնագետների հետ:
«RESO»-ի ներկայացուցչի խոսքով, ընկերությունը տրամադրում է նաև բժշկական լրացուցիչ խորհրդատվություն: