ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

2015-05-25T12:35:15+00:00 20/05/2015|Լրահոս|

Թանգարանների միջազգային օրը յուրովի է նշվել նաև Սյունիքի մարզում: ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի աշխատակիցները Սիսիանի գեղարվեստի դպրոցում անցկացրել են «Ցեղասպանությունը հայ գեղանկարիչների ստեղծագործություններում» խորագրով երեք բաց դաս:

Թանգարանների գիշերը Սիսիանի գեղարվեստի դպրոցի սաների՝ Հայոց ցեղասպանության թեմայով մոտ 130 աշխատանքից ընտրվել է 42-ը, դրանք նույն կրթօջախում ցուցադրվել են մայիսի 18-ին: Ցուցադրությանը ներկա են եղել Սիսիանի քաղաքապետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, ծնողներ, շահագրգիռ կողմեր:

Սիսիանի քաղաքապետի տեղակալ Կ. Հովհաննիսյանի առաջարկով երկու աշխատանք պարգևատրվել է քաղաքապետարանի շնորհակալագրով: