ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

2016-01-08T16:03:46+00:00 08/01/2016|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է 2015 թ. գործունեությունը, նախանշել՝ 2016-ին իրականացվելիք ծրագրերը։ Անցած տարին արդյունավետ էր` գիտահետազոտական աշխատանքներ, հուշարձանների հանրահռչակում, ցուցահանդեսներ, գիտաժողովներ /նաև միջազգային/ եւ այլն: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը ծառայության աշխատակիցների հետ տարեվերջյան հանդիպմանն անդրադառնալով 2015թ. ձեռքբերումներին, մասնավորապես առանձնացրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և միջազգային կառույցների համագործակցության անհրաժեշտությունը, խոսել` այդ համատեքստում հոկտեմբերին անցկացված «Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային և մայիսին Տաթևում տեղի ունեցած «Տաթևի վանքը՝ հոգևոր, մշակութային և դպրության կենտրոն» խորագիրը կրող գիտաժողովների մասին: «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենը կարևորել է կազմակերպության գործունեության գիտական ուղղվածությունը, նշելով, որ 2014 թ-ի IV-րդ եռամսյակի և 2015 թ-ի ընթացքում հրատարակվել է 18 անուն գիրք:

ՊՈԱԿ-ի 2015 թվականի գործունեությունն ամփոփվել է լավագույն աշխատակիցների պարգևատրմամբ:

2015 թվականի ընթացքում հուշարձանների պահպանության, հանրահռչակման ոլորտում բարեխիղճ և անբասիր աշխատանքային գործունեություն ծավալելու համար «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի մի քանի աշխատակիցներ, ինչպես նաև «Բանակ-կրթություն-մշակույթ» ծրագրի շրջանակում ՊՈԱԿ-ի հետ համագործակցած ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:

Պատմամշակութային ժառանգության հանրահռչակման գործում ակտիվ գիտական գործունեություն իրականացնելու համար ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով են պարգևատրվել ՊՈԱԿ-ի գիտահետազոտական բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանը, իսկ ԶԼՄ-ների հետ ակտիվ համագործակցության և ՊՈԱԿ-ի գործունեությունը լավագույնս լուսաբանելու համար՝ ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը: «Բանակ-Կրթություն-Մշակույթ» համատեղ հրամանի շրջանակներում պատմամշակութային հուշարձանների պահպանման և հանրահռչակման ոլորտում գործուն մասնակցության և պատմամշակութային ժառանգության հիման վրա զինծառայողների շրջանում կրթադաստիարակչական գործունեության աջակցության համար ՀՀ մշակույթի նախարարության պատվորգրով է պարգևատրվել նաև ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Ղազարյանը: ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածունների կառավարման, զարգացման և մարքեթինգի բաժնի ավագ գիտաշխատող Սերոբ Հունանյանը՝ Պատմամշակութային ժառանգությունն արժևորելու և հանրահռչակելու ուղղությամբ իրականացված աշխատանքների կազմակերպման և ակտիվ մասնակցության, իսկ Գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի նկարիչ-ձևավորող Հեղինե Հարությունյանը՝ ՊՈԱԿ-ի կողմից հրատարկությունների և ցուցադրությունների ձևավորման և կազմակերպման աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրով: Մի խումբ աշխատակիցներ էլ պարգեւատրվել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պատվոգրերով ու շնորհակալագրերով: