ԱՄՐՈՑ․ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, Գ. ԾՈՎԱԿ, ՊԵՏ.ՑՈՒՑԻՉ` 4.51.1:

ԱՄՐՈՑ․ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ, Գ. ԾՈՎԱԿ, ՊԵՏ.ՑՈՒՑԻՉ` 4.51.1:

2022-02-18T15:47:04+00:00 18/02/2022|Գեղարքունիք, Լրահոս|

Ծովակ գյուղի հարավային և արևմտյան մասերում գտնվող բարձունքի վրա Ք.ա. 1 հազարամյակի սկզբին է հիմնադրվել ամրոցը: Ամրոցի տարածքում առկա են նաև 11-19դդ. բնորոշ մշակութային շերտեր և մի շարք հուշարձաններ: Ամրոցն իր բնակատեղիով բավական մեծ ու ընդարձակ է, զբաղեցրել է մոտ 3,5 քառակուսի կմ տարածք: Ծովակ-Լճավան ճանապարհով ամրոցի տարածքը կիսվում է երկու մասի:

Ամրոցն իր մեջ ներառում է 18 ենթահուշարձաններ, որոնցից գլխավորներն են 11-12 դդ. գերեզմանոցը / պետ. ցուցիչ` 4.51.1.2/, 1718 թ. եկեղեցին, որն այժմ ավերված վիճակում է  /պետ.ցուցիչ` 4.51.1.3/, խաչքարերը և  քարայր-կացարանների  համալիրը /պետ.ցուցիչ` 4.51.1.8/:

Ըստ առկա տվյալների` Վանի թագավորության նվաճողները հասնելով այս ամրոցին, ջախջախել են  նրա տերերին, ավերել են ամրոցը և  իրենց պահանջներին համաձայն  վերակառուցել են այն: Նրանց թողած արձանագրությունից իմանում ենք, որ ամրոցն իրեն շրջապատող վայրերով կոչվել են Արքուկինի երկիր:

Ամրոցի հյուսիսյին եզրի ժայռի վրա գտնվում է Ք.ա. 8-րդ դարի կեսերին Սարդուրի Բ-ի թողած սեպագիր արձանագրությունը/պետ.ցուցիչ` 4.51.1.1/:

Ամրոցի պատերն ու պարիսպները շարված են անտաշ բազալտ քարերից: Պարիսպների և կացարանների պատերի կառուցման տեխնիկան նույնն է` անշաղախ շարված խոշոր, անտաշ բազալտ քարերից:

Գյուղի արևմտյան եզրին, սեպագրությունից 20-30 մետր դեպի ճանապարհը գտնվում է  Ք.ա. 1 հզմ հիմնված քարայր-կացարանների համալիրը:  Կացարանների պատերն ու առաստաղը ծածկված են թանձր ու կարծր ծխամրով: Ըստ գյուղացիների կացարանի մուտքի դիմաց,պատի խորքում եղել է օջախ-կրակարանը:

Ամրոցի շրջակայքում առկա  դամբարանների  պեղումներով 1906 թ.-ին  զբաղվել է Երվանդ Լալայանը: Հայտնաբերված նյութերը գտնվում են Վրաստանի պետական թանգարանում: Այդ նյութերն հիմնականում թվագրվում են Ք.ա. 1հազարամյակի երկրորդ կեսով:

Միջնաբերդի հյուսիս-արևելյան կողմում գտնվում է 11-20 դդ. գերեզմանոցը, որտեղ կան տարբեր թվագրության պատկանող մի խումբ խաչքարեր:

Ամրոցի տարածքում եղել է   նաև 1718թ. կառուցված եկեղեցի, որն այժմ ավերված է:

Օգտագործված գրականություն և փաստաթղթեր.

  1. Գ.Հ. Միքայելյան <Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները> Երևան 1968թ.,
  2. Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ: