ՄԱՐՏԻ 20-Ը ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ, ՀՆԱԳԵՏ ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ՄԱՐՏԻ 20-Ը ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ, ՀՆԱԳԵՏ ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

2022-03-21T10:26:24+00:00 21/03/2022|Լրահոս|
Հովսեփ  Օրբելուն  կարելի  է  դասել  առավել  հանճարեղ  այն  գիտնականների  շարքին, որ տվել  է  հայ  ժողովուրդը  աշխարհին:
Ակադեմիկոս` Եվգենի  Տառլե

Արևելագետ,  հնագետ,  հասարակական  գործիչ  և  գիտության  կազմակերպիչ, ժամանակակից  հայ վիմագրության  հիմնադիր  Հովսեփ  Օրբելին  ծնվել  է 1887թ. մարտի 20-ին, Քութայիսիում։  Ոսկե  մեդալով  ավարտել ով  Թիֆլիսի  երրորդ   արական  գիմնազիան,  Օրբելին  ընդունվել  է  Սանկտ Պետերբուրգի Կայսերական համալսարանի պատմաբանասիրական  ֆակուլտետ։  Նա  աշակերտել  է  ժամանակի  անվանի գիտնականների՝  Մ.Ռոստովցև, Ֆ.Զելինսկի, Ս.Ժեբելյև, արևելագետ Յա.Սմիռնով, բյուզանդագետ` Վ.Բենեշևիչ: 1906թ. ամռանը Օրբելին առաջին անգամ  մասնակցել  է Անիի պեղումներին, որը հետագայում  նրա  համար  դարձել  է  հնագիտական մեծ դպրոց։  Հետագայում  անվանի գիտնականը  պեղումներ է կատարել  նաև՝  Վանում, Ախթամարում, Գառնիում, Ամբերդում, Պտղնիում, Աշտարակում։  Հ Օրբելին  ուսումնասիրել  է Արցախի հայկական արձանագրությունները, Մոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, Էրզրումի, Վանի, Ախթամարի, Բագավանի, Բայազետի ճարտարապետական հուշարձանները։  Նրա գրչին է պատկանում  «XII դարի բաղնիքը և ծաղրածուն» Ամբերդի մասին աշխատությունը: 1926թ. հիմնադրել և գլխավորել է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի Արևելքի բաժինը, ապա 1934թ. մինչև 1951թ,  եղել  է  Էրմիտաժի  տնօրենը։  Հայրենական Մեծ պատերազմի սկզբում  Օրբելին  ղեկավարել  է  Էրմիտաժի  գանձերի  տարհանումը։ Անվանի  գիտնականը  Հայկական  ԽՍՀ ԳԱԱ  առաջին  նախագահն  է  եղել ։