«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը Արհեստների երկրորդ միջազգային փառատոնում

 «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը Արհեստների երկրորդ միջազգային փառատոնում

2024-07-22T11:21:08+00:00 22/07/2024|Տավուշ, Լրահոս, Հրապարակումներ|

Երկու օր շարունակ Դիլիջանը արվեստի ու արհեստի շնչով էր լցված։  Հայաստանից ու արտերկրից բազմաթիվ  արհեստագործ վարպետներ հուլիսի 20-21-ը քաղաքային այգում ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքներն ու մտքի թռիչքը՝ փայտից ու մետաղից պատրաստված իրեր, գորգեր, կարպետներ ու ոչ միայն։

Յուրահատուկ տաղավարների  շարքում իր առանձնահատուկ տեղն էր զբաղեցնում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ նոր կրթական ծրագրով․  Քաղաքային այգում  միջնադարյան ասպետի հանդերձանքով  շրջող  երեխաները  ակամայից կրթական ծրագրի մասնակից են դարձել։

Արտավազդ Զաքյան «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի փոխտնօրեն

Մասնակցելով նման միջոցառումների ներկայացնում ենք «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  գործունեությունը։ Այս կերպ  հանրահռչակելով՝ հնագիտությունը, արգելոցները, արգելոց-թանգարանները, կրթական ծրագրերը, որոնք անցկացվում են մասնաճյուղ արգելոց-թագարաններում։ Կրթական ծրագրերը ավելացել է ևս մեկով «Բջնի» պատմամաշակութային արգելոցում  ներդրել ենք «Բջնի ամրոցի գանձերը» կրթական ծրագիրը։

Արհեստների երկրորդ միջազգային փառատոնին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է նաև  ծառայության հրատարակությունները, որոնք նվիրված են արգելոցներին, արգելոց-թանգարաններին։

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը  մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը շրջել է տաղավարներով, ծանոթացել հայ և միջազգային վարպետների պատրաստած ձեռագործ աշխատանքներին, ողջունել փառատոնի մասնակիցներին ու հյուրերին։

Ժաննա Անդրեասյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Վստահ եմ՝ նմանօրինակ փառատոների օգնությամբ կարող ենք տեսանելի դարձնել ժողովրդական արհեստները, որոնք մեր մշակույթի անբաժանելի մասն են կազմում, և որոնց միջոցով կարողանում ենք տեսնել թե՛ արժեքների, թե՛ աշխատանքի կարևոր շերտ: Սա նաև մեր ավանդույթները նորովի ներկայացնելու մասին է, ինչը ևս շատ կարևոր է: Արհեստներն առաջին հերթին աշխատանք են, իսկ մենք ամեն կերպ խրախուսում ենք աշխատանքը, կրթությունը և կարևորում, որ ժողովրդական արհեստներն ունենան շարունակություն:

Արհեստների միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2022 թվականին Գյումրիում։