ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՔՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2018-03-29T15:57:40+00:00 27/03/2017|Կոտայք, Լրահոս|

«Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Բալահովիտի թիվ Ն զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ մարտի 25-ին սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Աբովյան քաղաքի չորս, Բալահովիտ համայնքի ԵԱԶ հուշարձանների և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի տարածքներում:

Վերոնշյալ զորամասի հետ համագործակցությունն ավանդական բնույթ ունի: Պատմամշակութային ժառանգության պահպանությանը միտված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել հայրենիքի պաշտպանների համար` բաց դասեր, լուսապատկերային ցուցադրություններ (սլայդ շոուներ), թեմատիկ քննարկումներ: Ժամկետային զինծառայողները քաջածանոթ են մարզի հուշարձաններին և մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում մեր մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը:

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները, շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար, հայրենիքի պաշտպաններին մաղթել են խիզախություն, տոկունություն և խաղաղ երկինք:

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումը մինչև ապրիլի 18-ը իր շարունակությունը կունենա նաև այլ զորամասերի մասնակցությամբ: