ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:58:06+00:00 27/03/2017|Լոռի, Լրահոս|

«Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու  մարզային ծառայության աշխատակիցները  և Ստեփանավանում տեղակայված թիվ  Ն  զորամասի սպայական անձնակազմը, ժամկետային զինծառայողները սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ստեփանավանի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Ստեփան Շահումյանի հուշարձանների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող  հուշաղբյուրի ու  դրանց հարակից տարածքներում:

Զորամասի հրամանատարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան` ապրիլի 18-ին, ընդառաջ նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև այլ հուշարձանների տարածքներում:

ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները սան.մաքրման ու բարեկարգման աշխատանքների ավարտին զինծառայողներին համառոտ ներկայացրել են մարզի առավել ճանաչված հուշարձանները, խոսել դրանց պահպանության կարևորության մասին: