«Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները և Ստեփանավանում տեղակայված թիվ Ն զորամասի սպայական անձնակազմը, ժամկետային զինծառայողները սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ստեփանավանի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Ստեփան Շահումյանի հուշարձանների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի ու դրանց հարակից տարածքներում:
Զորամասի հրամանատարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան` ապրիլի 18-ին, ընդառաջ նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև այլ հուշարձանների տարածքներում:
ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները սան.մաքրման ու բարեկարգման աշխատանքների ավարտին զինծառայողներին համառոտ ներկայացրել են մարզի առավել ճանաչված հուշարձանները, խոսել դրանց պահպանության կարևորության մասին: