ԱՊԱԳԱ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՎՐՁՆԵԼ ԵՆ ՀԱՅՐԱՎԱՆՔԸ

ԱՊԱԳԱ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ ՎՐՁՆԵԼ ԵՆ ՀԱՅՐԱՎԱՆՔԸ

2018-03-29T15:57:14+00:00 23/06/2017|Գեղարքունիք, Լրահոս|

«Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը» կրթական նախագծի և «Հուշարձանները ապագա արվեստագետների աչքերով» ծրագրի շրջանակներում ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը կազմակերպել է Մարտունի քաղաքի Գեղարվեստի դպրոցի սաների այցելություն Հայրավանք վանական համալիր (պետ. ցուցիչ` 4.59.1.1):

Մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանի, ծառայության այլ աշխատակիցների, դպրոցի տնօրենի, ուսուցիչների ուղեկցությամբ պատանիները շրջել են հուշարձանի տարածքում։ Մարզային ծառայության գիտաշխատող Հասմիկ Գասպարյանը պատանիներին ծանոթացրել է մ․թ․ա․ II-I հազարամյակներով թվագրվող բնակատեղիին, որտեղ գտնվում է 9-13-րդ դարերին կառուցված Հայրավանքը: Նա խոսել է հուշարձանի պատմամշակութային առանձնհատկության, տարածքում գտնվող խաչքարերի ստեղծման ժամանակաշրջանի ու մշակութային արժեքի մասին։ Հասմիկ Գասպարյանն անդրադարձել է նաև Հայրավանք վանական համալիրի ավանդապատումին։

Վանական համալիրի տարածքում շրջելուց, հիասքանչ տեսարանով զմայլվելուց և հետաքրքիր տեղեկություններ ստանալուց հետո ապագա նկարիչները վրձնել են Հայրավանքը՝ գույնի ու գծի միջոցով թղթին հանձնելով հուշարձանի՝ իրենց ընկալումը։