ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

ԲԱՑ ԴԱՍ ՆՎԻՐՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

2018-03-29T15:57:39+00:00 13/10/2017|Կոտայք, Լրահոս|

Կոտայքի մարզի  Հրազդան  քաղաքի  պատմամշակութային  հուշարձանների տարածքում   «Միասնական  Հայաստան» երիտասարդական  կազմակերպության  նախաձեռնությամբ և ՊՄՊ  Կոտայքի մարզային ծառայության  պետի  տեղակալ  Արթուր Կիրակոսյանի,  արվեստաբան  Գեղամ Ասատրյանի  ակտիվ մասնակցությամբ  կազմակերպվել է բաց  դաս՝  նվիրված  տարածաշրջանում  զբոսաշրջության  զարգացման և  հուշարձանների  պահպանության  խնդիրներին:

Միջոցառմանը  ներկա  են եղել  Հրազդանի  թիվ  1  ավագ  դպրոցի  բարձր դասարանի աշակերտները,  Պետական  քոլեջի  «Զբոսաշրջության  ծառայություններ  և  օտար  լեզուներ»  բաժնի  ուսանողները, մանկավարժներ:  Բաց  դասին  ներկայացվել են  միջնադարյան  եկեղեցիների,   շինությունների  ճարտարապետական  առանձնահատկությունները,  ինչպես  նաև  խաչքարային  արվեստը,  որը  մասնակիցներին  ներկայացրել է  արվեստաբան  Գեղամ Ասատրյանը: «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի  և  ՊՄՊ  Կոտայքի  մարզային ծառայության  գործունեության,  հուշարձանների պահպանության  խնդիրների  մասին  է խոսել մարզային ծառայության  պետի  տեղակալ  Արթուր Կիրակոսյանը: Նա նաև  անդրադարձել է  մշակույթի ոլորտի գործունեությունը կարգավորող  օրենսդրության պահանջներին: Մասնակիցները հնարավորություն են  ունեցել  այցելելու  Մաքրավանի  վանական համալիր,  Ջրառատի  Ս․ Կարապետ, Վանատուրի  Ս․  Աստվածածին  և  Ս․  Խաչ  եկեղեցիներ, ինչպես  նաև Հրազադանի Վանատուր թաղամասում գտնվող Քարավանատուն: Միջոցառման  ընթացքում աշակերտներն ու ուսանողները  բազմաթիվ հարցեր են ուղղել կազմակերպիչներին։