2023 թ. ապրիլի 29-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մաքրման աշխատանքներ են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Խաչքարերի դաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում, պետ. ցուցիչ՝ 6.10.4:
Հուշարձանի տարածքը մաքրվել է աղբից:
Ժաննա Անդրեասյան ՀՀ ԿԳՄՍ նախարար – այսօր նախարարության թիմով մաքրել ենք Առինջի Խաչքարերի դաշտ հուշարձանը։ Այստեղ 218 խաչքարեր կան, խաչքարերից մեկը՝ 1266 թվականով թվագրված, ցուցադրվում է Լուվրում։ Նորատուսից հետո երկրորդն է խաչքարերի թվով։ Պահպանվել են նաև հին եկեղեցու և մատուռի ավերակները։
Մեր կողքին այնքան արժեքավոր հուշարձաններ ունենք, որոնց մասին նույնիսկ չգիտենք։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է համապետական շաբաթօրյակի շրջանակում մաքրման աշխատանքներ իրականացնել Հանրապետության մարզերում:
Վաղը՝ ապրիլի 30-ին, նախարարության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Մաքուր պահենք մեր երկիրը. թափիր աղբը ճիշտ տեղում» համապետական շաբաթօրյակը կշարունակեն Կոտայքի մարզի Թեղենյաց վանական համալիրի տարածքում: