Ձիթհանի շերեփ  Հառիճի հավաքածուից

Ձիթհանի շերեփ  Հառիճի հավաքածուից

2024-03-26T17:23:21+00:00 26/03/2024|Լրահոս, Հրապարակումներ|

19-րդ դարով թվագրվող այս պղնձե շերեփը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդ է հասել Շիրակի մարզի  Հառիճ գյուղում գտնվող  թանգարանի լուծարումից հետո։

Խորը ափսեաձև  գլխով, խողովակաձև վերջույթով առարկան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրել են, նոր շունչ հաղորդել և վերադարձրել են ազգագրության ֆոնդի պահոցը։

Շերեփի վրա գտնվող կցոնները վկայում են, որ այն բազմաթիվ անգամ վերանորոգվել է երկար օգտագործման նպատակով։