19-րդ դարով թվագրվող այս պղնձե շերեփը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ազգագրության ֆոնդ է հասել Շիրակի մարզի Հառիճ գյուղում գտնվող թանգարանի լուծարումից հետո։
Խորը ափսեաձև գլխով, խողովակաձև վերջույթով առարկան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրել են, նոր շունչ հաղորդել և վերադարձրել են ազգագրության ֆոնդի պահոցը։
Շերեփի վրա գտնվող կցոնները վկայում են, որ այն բազմաթիվ անգամ վերանորոգվել է երկար օգտագործման նպատակով։